Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Սոցիալական հավասարությունը միֆ է

Սոցիալական հավասարությունը միֆ է
30.05.2023 | 14:31

«Լենին պապիկի թոռնիկները» խառնում են սոցիալական պետությունն ու սոցիալիստականը։

Հաջողած եվրոպական սոցիալական պետությունները զարգացած կապիտալիստական տնտեսություններ են, որոնց կապիտալի տերերը կարողացել են ստեղծել ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ իրենց բոլոր քաղաքացիների համար, ոչ թե երկրի չինովնիկները թալանել են կապիտալիստներին ու վերաբաշխել կապիտալը՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ապահովելու համար։
Սոցիալական հավասարությունը միֆ է, ուտոպիա է, որը նորագույն պատմության ընթացքում բազմիցս տապալվել է։

Հ.Գ. ՈՒսումնասիրեք, թե ձեր սիրելի Սկանդինավիայում կամ Շվեյցարիայում ինչքան մուլտինացիոնալ գերկորպորացիաներ կան, ինչպիսիք են IKEA, Shell, H&M և այլն։ Էլ չեմ խոսում շվեյցարական բանկային համակարգի մասին, որոնք տիրապետում ու շահագործում են այս աշխարհի ամենակեղտոտ փողերը։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ